HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ոստիկանության կոլեգիայի նոր անդամը

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամ է դարձել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Սա ՀՀ ոստիկանության պատմության մեջ առաջին անգամն է, և լրատվության, այսինքն՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատող մարդը հայտնվում է այնպիսի կառույցում, որտեղ լրջագույն քննարկումներ են ընթանում՝ կապված ոստիկանության համակարգի հետ:

Ի դեպ, Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի 2010թ. նոյեմբերի 12-ի հրամանով:

Ահարոնյանը ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա ՀՀ ոստիկանության ակադեմիան՝ ստանալով իրավագետի որակավորում: Ա.Ահարոնյանը ՀՀ ոստիկանության համակարգում է 1994թ.-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter