«Չորրորդ ինքնիշխանություն». սրանց հույսն արտագաղթն է
«Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությու՞ն լինի»,- անդրադառնալով արտագաղթի թեմային` հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«ՉԻ»- Սա իսկապես բացառիկ անկեղծություն է եւ միանգամից բացատրում է, թե ինչու են իխանություններն ամեն կերպ խրախուսում արտագաղթը: Տիգրան Սարգսյանը, փաստորեն, պարզ ասում է` եթե յադ մարդիկ մնան այստեղ, կրիտիկական զանգվածը մեծանալու է, եւ հեղափոխություն են անելու: Այսինքն` իշխանությունները պատրստ են դատարկել երկիրը, միայն թե հանկարծ հեղափոխություն չլինի, եւ իրենք իրենց կերակրատաշտից չզրկվեն: Այստեղից էլ` արտագաղթը խրախուսելու քաղաքականությունը:
Բայց խնդիրն այն է, որ իշխանությունների այս քաղաքականութունն իրեն չի արդարացնելու: Եթե Սերժ ու Տիգրան Սարգսյաններն ուզում են բացառել հեղափոխությունը, պիտի 3 միլիոն մարդու «փախցնեն» Հայաստանից: Այդ դեպքում իսկապես ոչ մի հեղափոխություն էլ չի լինի. կմնան «իրենք իրենցով» ու իրար կղեկավարեն: բայց եթե բանակում զինվոր չմնա, վայթե վերջում փիս բան ստացվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել