Ապրիլի 14-ը Երևանում համաքաղաքային ծառատունկի օր է
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ը հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր: Այս մասին տեղեկացրել է բնապահպանության վարչության պետն այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, ՀԿ-ներին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում ևս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու և ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։
Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ ծառերի ու թփերի տնկիներ:
Բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ պատրաստ են հարակից տարածքների լավագույն կանաչապատման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար քաղաքապետի մրցանակ շնորհելու նպատակով հայտարարվելիք մրցույթի անվանակարգերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել