HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայության կեղտոտ լաթերը փռելն արար աշխարհի առաջ

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր մի ելույթ ունեցավ Ստրասբուրգում  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) անցյալ շաբաթ։ Իր 30 րոպե տևողությամբ համապարփակ ճառի մեջ նախագահն անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին՝ երկիրը ներկայացնելով լավագույն լույսի ներքո օտարերկրյա բարձրաստիճան լսարանի առաջ:

Ներքին հարցերի վերաբերյալ նախագահ Սարգսյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի, «արդար և թափանցիկ ընտրություններ» անցկացնելու և «2008 թվականի մարտի ողբերգական դեպքերի հետևանքները» վերացնելու մասին։

Այնուհետև նախագահը հիշեցրեց եվրոպական խորհրդարանականներին, որ Հայաստանն ունի Եվրոպայի հետ ընդհանուր  «պատմական և մշակութային պատկանելիություն» և ներկայացրեց Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակացությունները: Նա դատապարտեց Ադրբեջանում տիրող «հայատյացության և ռասիզմի ծայրահեղ աստիճանը» և ասաց, որ դժվար է զիջումներ կատարել նրան, «ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի»: 

Նախագահ Սարգսյանը շարունակեց մեղադրել Թուրքիայի կառավարությանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «կարգավորման» գործընթացի տապալման համար, որը «վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչն անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը»։

Նա կոչ արեց Թուրքիային և Ադրբեջանին վերջ դնել Հայաստանի  «ապօրինի   շրջափակմանը» և մեղադրեց Թուրքիային այն բանի համար, որ «Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն»։ Նա խոստացավ, որ այսուհետ հայության «անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերն ուղղված կլինեն  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»։

Ելույթից հետո ՀՀ նախագահ Սարգսյանը ևս 30 րոպե նվիրեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին պատասխանելուն, ովքեր ներկայացնում էին Լիտվան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Մոլդովան, Հոլանդիան, Հայաստանը և Իռլանդիան։ Հինգ ադրբեջանցի իրենց անունները արձանագրել էին խորհրդարանականների ցանկում հարցեր տալու համար, սակայն նրանցից ոչ մեկը ելույթ չունեցավ։ Թուրքիայի պատվիրակները ևս միաձայն որոշում կայացրել էին հարցեր չուղղել ՀՀ նախագահին, ինչպես հայտնեց թուրքական «Հուրրիյեթ» թերթը։

Առավել ուշագրավ հարցը հնչեց ՀՀ ազգային ժողովի, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից։ Նա ասաց նախագահ Սարգսյանին. «Հայաստանում ձևավորվել է ավտորիտար ռեժիմ, 1995 թվականից սկսած ընտրությունները կեղծվել են: Չե՞ք ցանկանում նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ և հեռանալ»:

Մինչև ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն քմծիծաղ տվեց այդ հարցի վրա, նախագահ Սարգսյանը հանգիստ պատասխանեց, որ ինքը քաջ տեղյակ է տիկին Փոստանջյանի կարծիքներին, որոնք նա ազատորեն հնչեցնում է ինչպես Հայաստանի խորհրդարանում, այնպես էլ փողոցներում ու լրատվամիջոցներում: Նա ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետև դրա ոչ անհրաժեշտությունը կա, ոչ էլ մեր Սահմանադրությունն է նման հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա կոչ արեց տիկին Փոստանջյանին մասնակցել հաջորդ հերթական խորհրդարանական ընտրություններին։

Զարմանալի չէ, որ ՀՀ նախագահի ԵԽԽՎ-ում ելույթը ողջունվեց իր աջակիցների կողմից և քննադատության ենթարկվեց ընդդիմադիրների կողմից երկրի ներսում։ Բոլոր շահագրգիռ կողմերի համար առավել կարևոր խնդիրը  պետք է լիներ այն, թե արդյոք նախագահի տպավորիչ բառերը կյանքի կկոչվեն մոտ ապագայում։ Այնուամենայնիվ, անմիջական տարաձայնությունը տիկին Փոստանջյանի կողմից օտար հողում ՀՀ նախագահին քննադատելու նպատակահարմարության մասին էր: 

Հայ քաղաքական գործիչներից ոմանք անհարմար էին գտնում տիկին Փոստանջյանի «հարձակումը» նախագահ Սարգսյանի վրա Եվրոպական խորհրդի ատյաններում։ Ուրիշներն այն կարծիքին էին, որ նրա օգտագործած «կոշտ բառերը» ակամա նախագահին ի նպաստ էին, քանի որ իրապես «ավտորիտար ռեժիմի» դեպքում, ընդդիմության ներկայացուցիչն այդ պատվիրակությունում ուղղակի չէր լինի, կզրկվեր իր խորհրդարանական անձեռնմխելիությունից և կենթարկվեր հետապնդման։ Իրականում, որոշ եվրոպական խորհրդարանականների հետաքրքրեց, թե արդյոք Թուրքիայի կամ Ադրբեջանի պատվիրակները կհամարձակվեին քննադատել ԵԽԽՎ-ում իրենց նահագահին։

Ամերիկայի քաղաքական գործիչներն օգտագործում են «քաղաքականությունը կանգ է առնում երկրի սահմանագլխին» արտահայտությունը նշելու համար, որ իրենք պատրաստակամ են մի կողմ դնել ներքին տարաձայնությունները օտարների առաջ միասնական ճակատ ցույց տալու համար։ Օգտագործելով այս ասացվածքը Հայաստանի դեպքում՝ կասկածի տակ է դրվում Եվրոպայի խորհրդի առաջ նման նսեմացնող դիտողություններ անելու խելամտությունը՝ անկախ այն հանգամանքից՝ համաձայն է նախագահի կամ իր կողմից վարվող քաղաքականության հետ, թե՝ ոչ։ Քանի որ Հայաստանը միջազգային ֆորումներում անընդհատ հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանցի պատվիրակների կողմից, խելամիտ չէ միացնել մեր ձայնը Հայաստանի հեղինակությունը վարկաբեկողների ձայնին։

Այս հարցը նաև առաջանում է, երբ որոշ հայեր փորձում են ճնշում գործադրել իրենց իշխանությունների վրա՝ տանելով ներքին վեճերը օտարերկրյա կառավարություններ և միջազգային դատարաններ։ Թեև նրանց վրդովմունքը հասկանալի է, այնուամենայնիվ, օտարերկրյա ատյաններին մեր ներքին վեճերի մեջ ներքաշելը վնասում է Հայաստանի հեղինակությանը դրսում։ Նման դեպքերում, այնուամենայնիվ, մեղքը նաև Հայաստանի կառավարությանն է, որ չի կարողանում ապահովել երկրի դատարանների անաչառությունը, ինչը ստիպում է քաղաքացիներին արդարադատություն հայցել այլ վայրերում։

Նախքան երկրից դուրս Հայաստանի ղեկավարության վերաբերյալ քննադատական դիտողություններ անելը, հատկապես խորհրդարանի անդամների կողմից, ովքեր ունեն իրենց կարծիքները երկրի ներսում արտահայտելու մեծ հնարավորություն, պետք է հավասարակշռեն մարդու իրավունքները հարգելու նպատակով իշխանություններին ճնշելու օգուտները երկրի միջազգային հեղինակությանը հասցված վնասի հետ։   

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Մեկնաբանություններ (3)

Armen H
It's funny reading such articles from Sassounian, someone who's been freeloading off of Kirk Kirkorian's money for years, hiding in Glendale and talking about a topics in Armenia he has little understanding of. If Sassonian and the rest of the diasporans wearing Armenia on their chest really cared about Armenia, they would get out of their little comfort zones in glendale and move to Armenia where they can really make a difference.
rafivs
Well done Postanjyan. Armenia has become just like any other plutocratic autocracy in that region ruled by a handful of utterly corrupt oligarchs. I have never been more embarrassed in my life to be an Armenian- Even Georgia has trumped us in every measurable sphere. All we can compare ourselves to now, are medieval Middle Eastern autocracies. So much for the shared European values we all grew up believing we had. Armenian exceptionalism is an utter fiction.
John
Armenia would have been the best country in the world if all Armenians would have been like Zaruhy Postanjyan and Armenia would have been the worst country in the world if all Armenians would have been like so call president serj sarkisyan. Now it is very close to that. People like serj sarkisyan destroy the future of Armania.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter