HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Երևանում իրականացվելու են 2.5 միլիոն քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ

2013 թվականի ծրագրերով Երևանում իրականացվելու են 2.5 միլիոն քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Պետք է բացառել անորակ աշխատանքը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է ասֆալտապատում իրականացրած կազմակերպությունների միջոցներով կարճ ժամկետում վերցնել 2012 թ. կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում որակի առումով տեղ գտած թերությունները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter