HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ական ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն

ԲՀԿ տարածքային կառույցի ակտիվիստ Արմեն Ղարսյանն այսօր հրավիրվել է Նոր Նորքի ոստիկանություն ինչ-որ քաղաքացու դիմումի հիման վրա՝ պարզաբանումներ տալու համար: ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք ոստիկանությունից խնդրել են տրամադրել քաղաքացու դիմումի պատճենը, առայժմ սպասում են դրա տրամադրմանը:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ականին ոստիկանություն հրավիրելը քաղաքական ենթատեքստ ունի՞, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն անելուց, որովհետև «սևով սպիտակի վրա գրված, օրենքի տառին համապատասխան գործողություններ ենք ակնկալում»:

«Ես ձեռնպահ եմ մնում հիմա որևէ իրավիճակ սրող արտահայտություններ անելուց: Մենք հետևում ենք, մեր գործողություններն իրականացնում ենք: Ամենակարևորը՝ որ յուրաքանչյուր ԲՀԿ-ական կամ ցանկացած քաղաքական ակտիվիստ իմանա՝ որևէ խնդրի դեպքում ունենալու է օժանդակություն, աջակցություն, ինչպես իրավական, այնպես էլ ամբողջ թիմի աջակցությունը: Ամբողջ թիմը հետևելու է պետական, իրավապահ մարմինների գործողություններին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter