
Բաբուխանյանն ընդդեմ Report.am-ի եւ Անդրեասյանի դատական նիստերը` հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին
Վաղը` հունիսի 30-ին, ժամը 15:00-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Report.am-ի եւ Էդիկ Անդրեասյանի դատական նիստը (դատավոր Ա. Մելքումյան): ՍԻՄ նախագահ Բաբուխանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վերոնշյալ կայքէջի եւ վերլուծաբանի: Պատճառը Report.am-ում հրապարակված Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածն է եւ նույն հոդվածի շուրջ ընթերցողներից ստացված արձագանքները:
Իսկ հաջորդ օրը` հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին նույն դատարանում, դատավոր Ս.Թադեւոսյանի նախագահությամբ, կկայանա Բաբուխանյանի մեկ այլ հայցով դատական նիստը: Այս դեպքում խնդրո առարկան դարձյալ Report.am կայքում նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակված Էդիկ Անդրեասյանի «Իրավունքի իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածն է:
Հավելենք, որ բացի փաստաբանական ծախսերից, Բաբուխանյանը կայքից եւ հեղինակից ընդհանուր առմամբ պահանջում է յոթ միլիոն դրամ:
Ակնկալում ենք լրատվամիջոցների ներկայությունը:
Report.am
Մեկնաբանել