HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությունը սնանկացնելու գործն ուղարկվել է ՀՔԾ

Պաշտոնյանե՞ր են հարցաքննվելու

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Սփյուռքահայ գործարարի փաստաբանը գործի Հատուկ քննչական ծառայություն տեղափոխումն այսպես է մեկնաբանում. «Եթե գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք են հարցաքննվելու, դա էլ իր հերթին ենթադրում է, որ այս գործի հետ իսկապես առնչություն ունեն պաշտոնատար անձինք՝ այն ինչ մենք արդեն մի քանի տարի է հայտարարում ենք և սա էր հիմնական հանագամանքը, որ մինչ օրս կանխել է Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնակացման գործի բացահայատումը»:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ևս բազմիցս հայտարարել է, որ այստեղ գործ ունենք՝ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը:

Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2 տարի է, ինչ շարունակաբար ձգձգում էր ամերիկահայ գործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ:

Շուրջ 15 օր առաջ միայն ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարար Վլադիսլավ Մանգասարյանը՝ նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս և այժմ կալանքի մեջ է:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter