HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի մարզային 6 գրասենյակների 1 տարվա գործունեության համար անհրաժեշտ է 60 միլիոն դրամ

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և պաշտպանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ Գյումրի քաղաքում նշեցին պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակների հիմնադրման մեկամյա տարելիցը, որտեղ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց նաև 2013 թ. նախագահի ընտրությունների վերաբերյալ պաշտպանի արտահերթ զեկույցը

Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Պաշտպանի աշխատակազմի հետ համգործակցող այլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձիք:

Մեկ տարի առաջ հանրապետության 6 մարզկենտրոնում (Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում) հիմնադրվեցին պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները: Մարզային գրասենյակները հիմնվել են «Հայաստանի Հանրա­պետու­թյունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունք­ների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում»-ի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրամիությունը, և իրականցնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Ծրագիրը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի հզորացմանը: Սույն ծրագրի շրջանակներում 278 150 եվրո հատկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Գրասենյակների ակտիվ գործունեության շնորհիվ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի հեռավոր մարզկենտրոններում, գյուղերում և համայնքներում մի շարք քաղաքացիներ կարողացան վերականգնել իրենց խախտված իրավունքները, ստանալ իրավաբանական խորհրդատվություն և օգտվել գրասենյակի այլ ծառայություններից։

Պաշտպանի 6 մարզային գրասենյակները մասնակցել են ինչպես խորհրդարանական և նախագահական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ իրականացնելով մշտադիտարկում, արագ արձագանքում և տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն: Այս ժամանակահատվածում 6 մարզային գրասենյակներում էապես աճել է դիմումատուների թիվը՝  Լոռի՝ 219.3%, Շիրակ՝ 209,1%, Գեղարքունիք՝ 207%, Վայոց Ձոր՝ 200%, Տավուշ՝ 97.2%, Սյունիք՝ 93.2%:

ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի աջակցությունը պաշտպանի մարզային գրասենյակներին կավարտվի այս տարի, քանի որ պաշտպանը հրաժարվել է բոլոր միջազգային դրամաշնորհներից: Այս ծավալներով 6 մարզային գրասենյակների 1 տարվա գործունեության համար անհրաժեշտ է մոտ 60 միլիոն ՀՀ դրամ /110 000 եվրո/:

«Հուսանք, որ ՀՀ Կառավարությունը այս տարի կբավարարի Պաշտպանի բյուջեի հավելման հայտը, և մարզային գրասենյակները իրենց գործունեությունը կշարունակեն նաև 2014 թվականին»,- հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter