5 օրում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 400 հազար դրամ
Մարտի 25-ից 29-ին Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում: Մասնավորապես`
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունիքի տարածքային բաժինը 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 160.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Կոտայքի տարածքային բաժինը 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժինը 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի և Կոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:
Բնապահպանության նախարարության հասարակայության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտքագրվել է ընդհանուր առմամբ 954.0 հազ. դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել