HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են ՀՀ-ում եւ ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող անձինք

Երեկ` ժամը 21.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են  ենթարկել 43-ամյա Գագիկ Ա.-ին, որը 2010 թ. հունիսի 25-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Գագիկ Ա.-ն կալանավորված է: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Նույն օրը` ժամը 22.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողները ԼՂՀ Շուշի քաղաքից բերման են ենթարկել 28-ամյա Արտյոմ Հ.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Կատարվում է քննություն:                                                                  

Կրկին հունիսի 28-ին` ժամը 18.30-ին, ոստիկանության էրեբունու բաժին է ներկայացել 57-ամյա  Սարգիս Թ.-ն, որը 1988 թ. հունվարի 15-ից հետախուզվում էր խարդախության և կաշառք տալու մեղադրանքներով: Կատարվում է քննություն:

Նույն օրը` ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Օղակաձև զբոսայգուց բերման են ենթարկել 47-ամյա Նունե Ք.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով: Կատարվում է քննություն:

Հունիսի 28-ին` ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 30-ամյա Լիլիթ Հ.-ն, որը 2007 թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով: Կատարվում է քննություն:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter