«Հրապարակ». Շիրակի նոր դատախազին հնից վատն են համարում
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերջին կադրային «ռակիրովկաները» բուռն քննարկումների թեմա են դարձել: Գլխավոր դատախազությունում կարծում են, որ Գառնիկիչը հույսեր է փայփայում, թե բարեփոխումների աժիոտաժ ստեղծելով, կկարողանա վերանշանակվել: Թերթը նկատում է, որ ամենաուշագրավը Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի եւ Շիրակի դատախազ Դավիթ Սարգսյանի տեղափոխություններ էր, մինչդեռ համոզմունք կար, որ նրանք ազատվելու են:
Ի դեպ, Շահբազյանի մականունը Էս-Էն-Գե է, բայց հապավումը կապ չունի ԱՊՀ-ի հետ: Պարզապես նրա նշանակվելուց հետո դատախազի հետ առնչվողները նկատել են, որ նախորդից վատն է՝ «Սա նրանից ... է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել