HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». լֆիկավարի պատասխան

Երեկ կեսօրին գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն, Փակ շուկայի շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում՝ բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով:

Իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում՝ Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր շքախմբով հանդերձ: Մեքենան էլ հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր «զրուցում»: Այս պահվածքը հատկապես ուշագրավ է նախօրեին Երեւանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամների՝ Տ. Մարգարյանին հանձնած դիմումի ֆոնին, որով հանձնաժողովի անդամները պահանջել էին Փակ շուկայի խեղման համար քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին: Վերջինս, փաստորեն, իր ամեն մի քայլով հանրությանը ցույց է տալիս, որ թքած ունի Փակ շուկայի շուրջ բարձրացած աղմուկի վրա: Քրգործերով էլ Սերժ Սարգսյանի հովանավորյալին չես վախեցնի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter