Երևանի մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:
Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել