Հյուրընկալությունները զուգակցել է գողություններով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 30-ին Երևանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին:
Նա խոստովանել է, որ փետրվարին իր ծանոթի բնակարանում զանգահարելու պատրվակով վերցրել է նրա բջջային հեռախոսն ու բացահայտ հափշտակելով` հեռացել:
Հրաչ Բ.-ն հայտնել է նաև, որ նույն ժամանակահատվածում հյուրընկալվելով ծանոթուհու տանը՝ սեղանի վրայից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել