Մահացու վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Մարտի 30-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Աբովյանի Հատիսի փողոցից բուժօգնության է տեղափոխվել 1964 թ. ծնված Կորյուն Արսենյանը, որը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ նշված վայրում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ. Արսենյանին ու դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել