HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում, վիճաբանություն, վնասվածքներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 00.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 37 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Վահե Գ.-ն հաղորդում է տվել, որ 1975 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ժամը 00.05-ի սահմաններում վարելով «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է Նարեկացու թիվ 37 շենքի բակում կայանված իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter