HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդաչուները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահին

Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ: Վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա: 

ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է ՀԽ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter