ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի հանձնաժողովի նիստի բացմանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցել է Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
Հանձնաժողովի նիստն անցկացվում է հայկական կողմի հրավերով: Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովն զբաղվում է սոցիալական համախմբվածության, կրթության, մշակույթի եւ կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաեւ սահմանում է տեղական եւ տարածքային իշխանությունների դերը` հանրության առջեւ ծագող հիմնական մարտահրավերների դեպքում:
2010 թ. հոկտեմբերին հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը:
Նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը եւ Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել