
«Արմավիայի» առաջացրած բացը լրացնում են մյուս ավիաընկերությունները
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քիչ առաջ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ՝ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ.
«Ավստրիական ավիաուղիները» կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ
«Չեխական ավիաուղիներ»` 7 չվերթ
«Ալիտալիան»` 3 չվերթ
Հունիսի սկզբից չվերթները կվերսկսի նաև լեհական «ԼՕՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:
Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում:
Մեկնաբանել