HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. Հայաստանը կողմ է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների խորացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին:

Զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարևորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել ս.թ. հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է և մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարևորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը:

Հայաստանի նախագահության շրջանում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում: 

Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter