HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հիմա էլ Չարենցավանը

Չարենցավանում գործող «Ասկե գրուփ» ընկերությունը մտադիր է մոտ ապագայում սկսել ամրանների արտադրությունը և արտադրանքի մի մասն էլ արտահանել: Ստեղծվելու է մոտ 350 աշխատատեղ՝ 120 հազար դրամ աշխատավարձով:

«ՉԻ» - Տիգրան Սարգսյանն, իհարկե, չէր կարող բաց թողնել այս դարակազմիկ իրադարձությունը և շտապել է գործարան՝ տեսախցիկների առջև «ծանոթանալու ընկերության հետագա ծրագրերին»: Իսկ գաղափարն իսկապես փայլուն է: Հայաստանը պատրաստվում է պողպատյա ամրաններ արտահանել այն դեպքում, երբ երկրնում երկաթի հանքավայրեր չեն շահագործվում, և պողպատ չի արտադրվում:

120 հազար դրամով էլ, հասկանալի է, կաշխատեն նրան, ովքեր, ըստ Սերժ Սարգսյանի, ոչ մի կերպ չեն ցանկանում աշխատել 150 հազար դրամ աշխատավարձով: Իսկ եթե համապատասխան կադրեր չգտնվեն, Ռուսաստանից կհրավիրեն («Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում):

Մի խոսքով, Դիլիջանը դարձավ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, հիմա էլ Չարենցավանն է դառնում մետաղաձուլության համաշխարհային կենտրոն: Հետաքրքիր է՝ Տիգրան Սարգսյանն ընկերության սեփականատերերին բացատրե՞լ է, որ ամրաններ արտադրելուց առաջ մետաղի ջարդոնը պետք է գոլ ջրով լվանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter