«Ժողովուրդ». սև ավտոմեքենայով «կտրել են» գյուղապետի ճանապարհը
Այս տարվա մարտի 19-ին ավտավթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար, 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Նա «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել փողոցի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Սակայն դեպքը բազում «մութ կետեր» ունի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետի եղբայրը՝ Վազգեն Ղազարյանը, պատմեց. «Մարտի 8-ի առիթով մեր մարզպետը հավաք էր կազմակերպել, որին եղբայրս ուշացումով է գնացել: Նստել, հաց են կերել, խոսել են, բայց ինքը մի գրամ խմիչք չի օգտագործել: Ու դեռ միջոցառումը չավարտած՝ մեկուկես ժամ շուտ դուրս է եկել, որ տուն գա: Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել է: Անիվներների տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում՝ դա պատահական է եղել, թե ինչ-որ...»:
Դեպքի վայրի մոտ գտնվող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի «դեմը կտրել է» մի սև մեքենա, որի համարանիշը չեն հայտնում: «Դե, եղբայրս էլ փորձել է փախցնել, շուռ է եկել»,- «Ժողովուրդ»-ին ասաց Վ.Ղազարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել