HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԱԿ-ը վարակվեց ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի վատ օրինակից

Ինչպես ասում են, վատ օրինակը վարակիչ է: Վերջին շրջանում «բարի ավանդույթ» է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ «մկանների ցուցադրության» հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար:

Ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը ևս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն:

Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է՝ հինգ միլիոն դրամ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանին «Հրապարակը» հարցրեց՝ որպես նորաստեղծ կուսակցություն, դժվարություն չունե՞ք վճարելու, թանկ չէ՞: Վերջինս ասաց՝ «հարցը կոռեեկտ չէ»: Իսկ թե ովքեր են ներկա լինելու համագումարին, ասաց, որ դեռ չեն որոշել, այս երկու օրը կորոշեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter