
Ոստիկանություն. Պռոշյանի գյուղապետի սպանությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել