76-ամյա Անդրանիկը խեղդվել է, իսկ 19-ամյա Արամը` հոսանքահարվել
Հունիսի 28-ին` ժամը 15.00-ին ստացված տեղեկատվության համաձայն` Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի լճում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Շիրակի մարզի Սալուտ գյուղի բնակիչ,1935 թ.-ին ծնված Անդրանիկ Ղազարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Նույն օրը՝ ժամը 15.03-ին ստացված տեղեկատվության համաձայն` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի Ներքին Շեն կոչվող հանդամասում` ընկուզենու վրա, հայտնաբերվել է հոսանքահարված դիակ և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Արծվաբերդ գյուղի բնակիչ,1992 թ.-ին ծնված Արամ Դալլաքյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել