«Խոսրովի անտառ» պետական արգելոցը արժանացել է եվրոպական դիպլոմի
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին՝ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի իրականացրած «Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում՝ «Էմերալդ ցանցը» Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից՝ որպես Բեռնի կոնվենցիայի գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարությունն ընտրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:
Այդ նպատակով 2011թ. նոյեմբերին «ԲԾԻԳ» ՊՀ-ն կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել Հայաստանի հայտը՝ «Խոսրովի անտառըը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման վերաբերյալ:
2012 թ. փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի» փորձագետների խմբի հանդիպման ժամանակ ներկայացվել են «Խոսրովի անտառի» վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:
Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետ Հերվե Լեթյերին՝ «Խոսրովի անտառի» առկա վիճակի և ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:
Եվրախորհրդի փորձագետը արգելոցում նախ կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների և հկ-ների ներկայացուցիչներ, ապա 3 օր ինքնուրույն, առանց ԲՆ մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:
Արդյունքում Հ. Լեթյերը նոյեմբերին «ԲԾԻԳ» ՊՀ է ներկայացրել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակել են ԲՆ փորձագետները, կատարել լրացումներ ու հավելումներ, տրամադրել լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն 2013թ. մարտի 26-ին ներկայացվել է Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովին»:
Զեկույցից բխող հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու և հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին հրավիրվել և մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:
Զեկույցի և զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը» հավանություն է տվել զեկույցին և կայացրել որոշում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու կոնվենցիայի բյուրոյի քննարկմանը:
Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի՝ բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո դիպլոմի տրամադրման որոշումը կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:
Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզվով՝ անգլերեն ու ֆրանսերեն, հանձնվում է տվյալ երկրում Եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:
Պատվիրակությունն աշխատել է նաև Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:
Այս աշխատանքներին աջակցել է «Անդրսահմանային միացյալ քարտուղարությանը» (TJS): Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել