HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նռնակներ՝ տնակի մոտակա հողամասում և աղբակույտի մեջ

Ապրիլի 4-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Սևերսկի թաղամասի հողամասերից մեկում աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Ռուսաստանի սահմանապահ զորքերի զորամասի սակրավորական խումբը Ռ. Անդրեասյանին պատկանող թիվ 137/034 տնակի մոտակա հողամասից հայտնաբերված ձեռքի բեկորային «F1» տեսակի նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք:

Ապրիլի 4-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը, փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» ծառայության աշխատակիցները:

Չգործող ջրամբարում` աղբակույտի մեջ, հայտնաբերվել է «F1» տիպի բեկորային նռնակ: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter