HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաց հոգևորականության հանցավոր գործելակերպը՝ «Մի օր Կախեթում» ֆիլմում․ պրեմիերա (տեսանյութ)

Ա. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Մի օր Կախեթում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է Վրաստանի արևելքում տարածված Կախեթ երկրամասի հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը, ինչպես նաև անդրադառնում միայն մեկ օրվա ընթացքում այցելված նյութական մշակույթի մի քանի հուշարձանների վիճակին, որոնք ներկայացվում են վերջին երկու տասնամյակի ընթացքում կրած փոփոխություններով հանդերձ:

Առանձնապես մերկացվում է հայկական պատմական հուշարձաններն անհետացնելուն և/կամ յուրացնելուն միտված վրաց հոգևորականության հանցավոր գործելակերպը:

Ֆիլմի սցենարի հեղինակն է Սամվել Կարապետյանը, ռեժիսոր՝ Տրդատ Կարապետյան: Երաժշտությունը՝ Այդին Դավուդիի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter