Դեղի եւ օձի թունավորումներով հիվանդների վիճակը բավարար է
Հունիսի 28-ին՝ ժամը 19.57-ին, դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 67-րդ բնակարանի բնակիչ,1989 թ.-ին ծնված Անժելա Հակոբյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Իսկ այսօր՝ ժամը 07.50-ին ստացված տեղեկատվության համաձայն` օձի խայթոցով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ագարակ գյուղի բնակիչ,1969 թ.-ին ծնված Հակոբ Գեղամյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել