
«Հարձակում»՝ Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայի վրա
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը՝ ժամը 1:30-5:45-ի միջակայքում, անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Պատճառել են նյութական շոշափելի վնաս: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, սակայն հիշեցնում է, որ վերջին 8 տարում սա ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված 8-րդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ' 2008 թ. մարտի 21-ի գիշերը, հրկիզվեց Լ.Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ' հունվարի 18-ի գիշերը, փորձեցին հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը:
Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:
Մեկնաբանել