HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատաշուկան հագեցած է իրավաբաններով, տնտեսագետներով, կա ՏՏ մասնագետների կարիք

Այսօրվա նիստում կառավարությունը փոխել է ՀՀ կրթական ծրագրերի արտոնագրման կարգերը՝ համայնքային ոչ առևտրային նախադպրոցական կազմակերպություններին լրացուցիչ ժամանակ տրամադրելով ապահովելու արտոնագրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2013/2014 թթ. ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը, ինչպես նաև 2013/2014 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։

Արձանագրելով այն իրողությունը, որ տարբեր ուղղվածություն, մասնագիտացում ունեցող բուհերը, շուկայական պահանջարկից օգտվելով, սկսում են իրենց բուհի մասնագիտացմանը ոչ բնորոշ մասնագիտությամբ կադրեր պատրաստել՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է հստակեցնել այս խնդրում նախարարության որդեգրած ռազմավարությունը և դրա հնարավոր փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ պետությունը պետք է էապես խստացնի իր վերահսկողությունը կադրերի որակի նկատմամբ։

Քննարկման ժամանակ օրինակ է բերվել ՏՏ ոլորտը, որտեղ տարեկան կա հազար և ավելի մասնագետի կարիք՝ ի տարբերություն իրավաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունների, որոնցով աշխատաշուկան հագեցած է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter