HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի բնակչուհին մեղավոր է ճանաչվել՝ անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ մատնություն կատարելու համար Գորիս քաղաքի բնակչուհի Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ Ա.Առաքելյանը, համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի և Դ.Հայրապետյանի հետ իր կամքով գնացել է սրճարան, որից հետո, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն՝ իբր Մ.Միրզոյանը և Դ.Հայրապետյանն իրեն առևանգել են և պահել անազատության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013թ. մարտի 22-ի դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter