HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանական պատվիրակություն. Արցախի մասին սակավ տեղեկատվությունը խոչընդոտում է միջազգային ճանաչմանը

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է երկօրյա ճանաչողական այցով Արցախում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի մարզային խորհրդի նախագահ Մաթիաս Վիլկեսին և Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերային:

Արա Հարությունյանը կարևորել է տարբեր ոլորտներում Գերմանիայի Դաշնության հետ Արցախի Հանրապերության համագործակցությունը՝ նշելով, որ Գերմանիայի տնտեսական մոդելը արժանի է ընդօրինակման: Ա. Հարությունյանն անդրադարձել է գերմանական առանձին ընկերությունների հետ, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, սկզբնավորված համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ այն ավելի կընդլայնվի:

Հյուրերը ափսոսանք են հայտնել Արցախի մասին սակավ տեղեկատվություն ունենալու վերաբերյալ: Նրանց կարծիքով՝ դա խոչընդոտում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին:

Գերմանական պատվիրակության անդամները ԼՂՀ կառավարության ղեկավարին հրավիրեցին իրենց վարչական շրջան, որտեղ կկազմակերպվի ֆորում՝ Արցախի մասին մանրամասն տեղեկատվություն տարածելու նպատակով:

Հյուրերը Ա. Հարությունյանին իրազեկեցին նաև Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներենի ուսուցման և Արցախի պետական համալսարանում գերմանական գրադարանի ստեղծման մտադրության մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Ա. Հարությունյանը հյուրերին նվիրեց Արցախի Հանրապետության ատլասը:

Հանդիպմանը մասնակցում էին գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության hետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter