HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 20 դեպք` 34 տուժածով

2013 թ. Հայաստանում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 20 դեպք` 34 տուժածով, որից 3-ը` մահվան ելքով: Սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում:

Բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոներ օգտագործելու հետևանքով:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Դրա հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հիվանդության հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում է և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:

Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ: Ավտոկլավներ առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դրանք հնարավոր չէ ապահովել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

Բոտուլիզմից զերց մնալու նպատակով առողջապանության նախարարությունը կոչ է անում.

            • խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
            • սննդամթերքը պահածոյացրեք սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
            • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
            • մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
            • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter