HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. Հրաչ Մուրադյանի սպանությունը հետևանք է ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի

Հայ ազգային կոնգրեսը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առթիվ տարածել է ցավակցական հայտարարություն, որում ասվում է.

«Ապրիլի 2-ին ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը։

Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյեկտվեր նաև ստորին օղակներում։

Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։

Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միևնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետևանք են ներկա կոռուպցիոն համակարգի և ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի։

Հայ ազգային կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում կատարված ահաբեկչության առթիվ, ցավակցում Հրաչ Մուրադյանի հարազատներին ու բարեկամներին»։

Լուս.՝ yerkir.am-ից

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
ՀԱԿ-ը եթե անունը փոխել է,չի նշանակում,որ ազատվում է ՀՀՇ-ի կատարած ոճրագործությունների պատասխանատվությունից:Մի գուցե սկսեն իրենց ժամանակ կատարված հանցագործությունների բացահայտումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter