HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցն անթույլատրելի կապի մեջ է եղել դատապարտյալի և նրա հարազատների հետ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ջիվան Օհանյանի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը, և նա ապրիլի 3-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունից։

Ջ. Օհանյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի և նրա հարազատների հետ անթույլատրելի կապերի մեջ լինելու, դատապարտյալին տեսակցության այցելած կնոջ՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ հագուստները և անձնական իրերը սահմանված կարգով չզննելու համար:

Նախարարի այս հրամանի համար հիմք են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter