
ՀԿՀ-ը $100,000 վաւերացրեց՝ ստեղծելու Արցախի պետական համալսարանում Տեղեկատվական համակարգիչների ամբիոն
Գլենդէյլ – Հայ Կրթական Հիմնարկութիւնը «ՀԿՀ» ուրախութեամբ յայտնում է վաւերացումը
$100,000 բյուջէ, կերտելով մի հիմնադրամ որը կը օժանդակի ստեղծել Ստեփանակերտում Արցախի Պետական Համալսարանի Տեղեկատվական Համակարգիչների “Computer Information Systems” 4 տարւայ տիտղոսով ծրագրի ամբիոն որը կոչւելու է «ՀԿՀ-եան Համակարգիչների Ամբիոն»: Պատրաստութիւններն սկսւել են որպէսզի այս տարի ծրագիրը սկսւի: $100,000-ը օգնելու է ֆինանսաւորել համակագիչների եւ ծրագիրների գնումը, ուսուցիչների ռոճիկները եւ ուսանողների կրթաթօշակները:
Այս նախագիծը, որը նպատակայարմարօրէն կոչւում է “iArtsakh”, իրագործւել է Սփիւռքի եւ Արցախի կազմակերպութիւնների համագորձակցութեան շնորհիւ, որոնք են՝ Հայ Կրթական Հիմնարկութիւն եւ Գիտնականներ՝ Գիտութեան, Կրթութեան, եւ Մշակութային Զարգացման համար, Արցախի Վարչապետութիւն եւ Արցախի Պետական Համալսարան:
iArtsakh նախագիծը ընդլայնում է ՀԿՀ-եան շարունակական նախագիծերը որոնք են՝ դպրոցների վերանորոգում, վհրջերս Արցախի Պետական Համալսարանի ուսանողների ննջասրահների շէնքի վերանորոգուման աւարտը, համակարգիչներ գիւղերի համար, գիւղի ուսուցիչների տեղեկատվական Տեխնոլոգիա “Information Technology” ուսուցում, եւ համալսարանի կրթաթօշակներ: iArtsakh նախագիծը յառաջացնում է տեղեկատվական Տեխնոլոգիա, արդի տեխնոլոգիա, բարձրագույն կրթութիւն, աշխատանքային կիռարում, եւ անհատական լիազորութիւն:
«Մենք՝ ՀԿՀ-ում լաւատեղեակ ենք Արցախի տնտեսական զարգացման կարեւորութեան մասին եւ հաւատում ենք որ այս նախագիծը շատ մեծ ազդեցութիւն է ունենալու այն պետկական ենթակառուցվածքի վրայ որը Արցախ է բերելու տեղեկատվական տեխնոլոգիան հիմնարկութիւններին» ասաց ՀԿՀ-եան ատենապետուհի Հերմինէ Փախանեանցը:
ՀԿՀ-ը հիմնւել է 1950 թւին Լոս Անջըլեսում եւ իր 63 տարիների ընթացքում նիւթապէս օժանդակել է Հայ աշակերտներին եւ կրթական կազմակերպութիւններին: Հաւելեալ տեղեկութիւնների համար խնդրում ենք այցելել ՀԿՀ-եան համացանցին [email protected] կամ կապւել ՀԿՀ-եան գրասենեակ (818) 242-4154:
Մեկնաբանել