
Չեն հերքում, որ վթարը կարող է կապ ունենալ ԲՀԿ-ին անդամագրվելու հետ
Քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը տարածեց հաղորդագրություն, որով տեղեկացնում է, որ Զ. Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
«Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության կայքէջի՝ երեկ՝ ժամը 23:30-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Չերի»-ի վարորդը, ուղևորը, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախկին պատգամավորը եղել է «Չերի» ավտոմեքենայում: Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ մինչ վթարը նախկին ՀՀԿ անդամ Զոհրաբյանի ավտոմեքենան հետապնդելիս են եղել, եւ հետապնդողները դեպքի վայրից փախուստի են դիմել այն բանից հետո, երբ «Չերի»-ն բախվել է «Օպել Վեկտրա»-ին:
Լուսանկարը՝ 1in.am-ի
Մեկնաբանել