HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ինտերնետի սակագներն իջեցնում է

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարում է, որ ապրիլի 8-ից օպտիկամանրաթելային ինտերնետ կապի սակագները զգալիորեն կիջնեն, ընդհուպ 36%:

Սակագները կփոխվեն ըստ ստորև ներկայացված աղյուսակի`

Ներբեռնման արագություն Բեռնման արագություն Սակագին
(կբիթ/վրկ) (կբիթ/վրկ) (ամսավճար/ՀՀ դրամ)
մինչև 512 մինչև 512 2400
մինչև 1024 մինչև 1024 2800
մինչև 2048 մինչև 2048 4500
մինչև 3072 մինչև 3072 6500
մինչև 5120 մինչև 5120 8800
մինչև 6144 մինչև 6144 13800

Բոլոր նշված սակագները ներառում են 1 IP հասցեի գինը և ԱԱՀ:

Վերջին 5 ամիսների ընթացքում, սկսած 2012 թվականի նոյեմբերի 8-ից, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը իջեցրել է ինտերնետի սակագները մինչև 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի և բաժանորդային բազայի աճը, ինչպես նաև տնտեսության մասշտաբների և ծառայության արժեքի նվազեցումը:

Բացի դրանից՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տրամադրելու է բոլոր DSL մոդեմի միջոցով և օպտիկամանրաթելային կապի միջոցով ինտերնետից օգտվող բաժանորդներին նոր` 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter