HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սա հերթական սրբապղծությունն է. ՇԱԳԱՄ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:

Դավադիր գնդակը, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից  ֆիզիկապես հեռացրեց Հայոց Ազատամարտի նվիրյալներից մեկին:

Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի: Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք: Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են:

ՇԱԳԱՄ-ը հետամուտ է լինելու նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված  առավելագույն պատժի իրականացմանը:

ՇԱԳԱՄ-ը խորը վշտով ցավակցում է Հրաչ Մուրադյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին և ընկերներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter