HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կանայք քաղաքականության մեջ

Կարինե Աճեմյան, ՀՀԿ կուսակցություն

ՀՀԿ-ն շատ զգուշավոր է եղել քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցում՝ չնայած վերջին տարիներին մեր կուսակցության մեջ կանանց թիվը գերակայում է. ունենք մոտ 70 հազար կուսակցական կին: Զգուշավորությունը փոխվեց համարձակության: Այսօր ԱԺ-ում 14 կանանցից 9-ը ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը:

Անահիտ Բախշյան, «Ժառանգություն» կուսակցություն

Ժառանգության ցուցակում 25%-ը կանայք են: Անկախ քաղաքական ուժից, այնտեղ, որտեղ կանայք որոշումներ կայացնող են, այդ ոլորտն ավելի հեշտ է շնչում, ավելի նպաստավոր է աշխատում հասարակության համար: Սակայն պետք է փաստենք նաև, որ այն ոլորտում, որտեղ կանանց ներկայացվածությունը 90% է` կրթական համակարգում, այդտեղ չլուծված խնդիրները բազմաթիվ են:

Կարինե Աճեմյան Անահիտ Բախշյան

Թամարա Պողոսյան, ԲՀԿ կուսակցություն

ՀՀ-ում բարձրագույն կրթություն ստացողների 62%-ը կանայք են, այսինքն՝ մենք ռեսուրս ունենք: Սկանդինավյան երկրկնորում մինչև 40-45% է կանանց ներկայացվածությունը որոշումներ կայացնելու մակարդակում, Մերձավոր արևելքի երկրներում` 12-13% է այդ թիվը, մեզ մոտ` 11%: Սակայն դա չափանիշ չէ հայ կնոջ քաղաքական որակների, ներուժի տեսանկյունից, որը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, օգտագործված չէ:

Գյուլնարա Շահինյան, Ժնևի մարդու իրավունքների խորհրդի փորձագետ

Ունենք կանանց բավականին հետաքրքրիր, հարուստ պոտենցիալ: Բայց ի՞նչի հետևանք է, որ կանայք շատ պաշտոններ չեն զբաղեցնում: Մենք չենք կարող այդ հարցը դիտարկել Հայաստանի մթնոլորտից դուրս: Ինչքան կոնվենցիաներ էլ ստորագրենք, և ունենանք ամենալավ օրենքները, դրանք պետք է կատարվեն այն միջավայրում, որտեղ մենք ապրում ենք: Պաշտոնն ինչ-որ չափով կորցրել է իր գործառույթը. ոչ թե պաշտոնյան է աշխատում ժողովրդի համար, այլ պաշտոնն է աշխատում տվյալ անհատի համար: Եվ այսպիսի համակարգում կնոջ համար պայքարելը դժվար է:

Թամարա Պողոսյան Գյուլնարա Շահինյան

Էլինար Վարդանյան, ԲՀԿ կուսակցություն

Ինքներս էլ պետք է հասկանանք, որ կնոջ դերը, պաշտոնավարումը ինքնանպատակ չպետք է լինի: Այնպես չէ, որ մենք ԱԺ-ում պետք է ունենանք 50% կին, և այդ դեպքում կարևոր չէ, թե ինչպես պետք է նրանք աշխատեն: Առաջին հերթին պետք է խնդիրը դնենք որակը, մասնագիտական ունակությունները, ակտիվությունը, աշխատելու պատրաստակամությունը, այնուհետև հարցնենք, թե ինչու ցուցակների առաջին տեղերում կանայք չկան:

Ռուզան Առաքելյան, ՀՅԴ կուսակցություն

Առաջին հանրապետության ժամանակ մեր պատմության մեջ առաջին անգամ ունեցնել ենք կին դեսպան Ճապոնիայում, խորհրդարանի անդամ կանայք և այլ պաշտոնյաներ: Սակայն, իմ կարծիքով, քաղաքակիրթ չէ տղամարդ-կին հակասության մեջ քննարկել այս թեման: Կնոջ կերպարը, հանգամանքը, գործունեությունը պետք է քննարկել հենց կնոջը վերաբերող հարցերի մեջ: Այն, որ հայաստանցի կանանց ինտելեկետը բացառիկ է, դա իրողություն է, որը գնահատվում է շատերի կողմից, բայց մենք քննարկում ենք կանանց խնդիրը՝ առանց խոսելու Հայաստանի մթնոլորտի մասին, որը, մեղմ ասած, կանանց համար չէ: Այնքան կանայք կան, հատկապես մարզերում, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և կուզենային իրենց խոսքն ասել այս կամ այն ոլորտում, բայց այնպիսի սոցիալական բեռի տակ են, որ իրենց այլ տեղում չեն կարող դրսևորել:

Էլինար Վարդանյան Ռուզան Առաքելյան

Ջուլիետա Թադևոսյան, ՕԵԿ կուսակցություն

Համշխարհային տնտեսական ֆորումի վերջերս հրատարակած գենդերային հավասարության մասին վարկանիշային աղյուսակում Հայաստանը 92-րդ տեղում է: Բավական է ասել, որ Ռուսաստանը 59-րդ տեղում է, Վրաստանը` 85: Իհարկե, չուրախանանք ու չոգևորվենք, որ Թուրքիան 124-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 100-րդ: Այս թիվն արդեն խոսում է այն մասին, որ մեր երկրում գենդերային հավասարության խնդիրը կա: Պարզապես այդ կատեգորիաները պետք է հայացնենք և հայավարի ընկալենք:

Ջուլիետա Թադևոսյան Թամարա Հովնաթանյան

Թամարա Հովնաթանյան, «Պրո Մեդիա Դենդեր» ՀԿ

Կանանց պարտադիր մասնակցության մասին ԱԺ-ի կողմից առաջարկված քվոտան այս դեպքում ուղղված էր քանակին և կատարում է արհեստական շնչառության դեր, որովհետև առանց քվոտայի, հնարավոր է՝ այդ չափով էլ կուսակցությունները չներգրավեն կանանց: Օրենքով ունենք 20% քվոտա, իսկ փաստացի` 10%: Իսկ դա նշանակում է, որ կուսակցություններում քաղաքական կամքի պակաս կա, և այդ առումով քվոտան այսօր անհրաժեշտ միջոց է: Երևանի ավագանու ընտրություններում կանանց ներգրավվածությունը չի անցնում 8%-ի սահմանը: Դա չնչին ցուցանիշ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter