HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առևտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, և նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը և Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ֆինանսական, ծառայությունների մատուցման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող ծրագրեր:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլ հարցերի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter