HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարված մրցույթները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթների անփոփիչ փուլը, որին մասնակցել են տարբեր կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները:

Վերջիններիս ողջունել և հաղթողներին շնորհավորել է նախարար  Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է.«Սիրելի երիտասարդներ, դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնելու եք փոքրիկ, բայց հպարտ երկիր. իմ հորդորն  ու պահանջն է ձեզ` ցուցաբերեք բարձր առաջադիմություն և լավ վարք»,-նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով  նախատեսված մրցույթներին: 

Նշենք, որ այս տարի Հայաստանին տրամադրվել են Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար` 5, Բուլղարիայի` 4, Ռումինիայի` 8 և Լեհաստանի` 6 կրթաթոշակային տեղեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter