HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է

Ինչպես տեղեկացնում են իշխանական թերթի աղբյուրները` իրենք համաձայն են, որ ապրիլի իննին Րաֆֆին միտինգ անի, երթ անի, սակայն պետք է բանը չհասցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է` երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն:

Ի դեպ, ԲՀԿ թերթի աղբյուրներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի իննի երդմնակալության «արարողությանը», երթին և կամ միտինգին: Ըստ ԲՀԿ թերթի զրուցակցի` բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերևներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն ավագանու ընտրությունների «հաշվով»: Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաև պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր երանգներ ստացող պայքարը ֆեյսբուքյան տիրույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter