HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ներդրում են կատարել Սեյշելյան կղզիներից

Սեյշելյան կղզիների մասին Հայաստանում քչերը գիտեն. սրանք գտնվում են Հնդկական օվկիանոսում, ունեն 25 հազար բնակչություն: Բայց Սեյշելները, պարզվում է, Հայաստանի տնտեսության մեջ բավական լուրջ դերակատարություն ունեն:

Թերթը պարզել է, որ նրանք 2012թ. 23.6 մլն դոլարի ներդրում են իրականացրել Հայաստանում: Ընդ որում, մոտ 3 մլն ներդրել են բուսաբուծության ու անասնաբուծության բնագավառում, 20.5 մլն էլ` հեռահաղորդակցության ոլորտում: 

Իրականում Սեյշելյան կղզիների անվան տակ ներդրողները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք իրենց կեղտոտ գումարները լվացել են օֆշորային Սեյշելներում և բերել Հայաստան:

Նկատենք` հեռահաղորդակցության, ասել է թե` ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում ներդրումներ իրականացնում են օֆշորային երկրներից եկած փողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter