HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ Քիշնև-Մոսկվա-Երևան չվերթով

Ապրիլի 6-ին` ժամը 04.40-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Քիշնև-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1967 թ. ծնված Սմբատ Գ.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ խափանման միջոցը` կալանք է ընտրվել: Սմբատ Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter