HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի ներդրողները Հայաստանում են

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Գերմանիայի Դաշնային  Հանրապետության Հեսսենի երկրամասի  Բերգստրասե   տարածաշրջանի  ղեկավար Մաթիաս Վիլկեսին և նույն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին  և ներկայացրել հայ-գերմանական առնչությունները գյուղատնտեսության բնագավառում, կարևորել գերմանացի գործարարների Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: Սերգո Կարապետյանն  առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել Բրայան Ֆերանի կողմից Հայաստանի գյուղատնտեսության մեջ կատարած ներդրումների փաստին:

«Դուք, փաստորեն, այսօր մեր խոշոր ֆերմերներից եք, ունեք պտղատու և խաղողի բավականին մեծ այգետարածքներ: Դա հիանալի է: Սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը ունի չօգտագործված մեծ ներուժ,  և մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների ևս ընդգրկելու այդ գործընթացներում»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հյուրերn ընդգրկուն  համագործակցության առումով կարևորել են  Հայաստանի մասին պատմող տեղեկատվության դերը, առաջարկել Հեսսենի երկրամասում կազմակերպել Հայաստանի գյուղատնտեսությանը նվիրված միջազգային խորհրդաժողով և վերջինիս աշխատանքներին մասնակցելու համար նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել  իրենց  երկրամաս:

«Ֆորումի նյութերն ու Հայաստանի գյուղատնտեսության մասին պատմող տեղեկատվությունը մենք կտեղադրենք տեղական կայքէջերում, նպաստելով Հայաստանի բարեկամների ավելացմանը»,- նշել է պարոն Ֆերանը:

Սերգո Կարապետյանը գոհունակությամբ է արձագանքել առաջարկությանն ու հրավերին և պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի  աջակցել համագործակցության ցանկացած դրսևորման:

Հանդիպման ավարտին  նախարարն  առաջարկել է   հյուրերին` ուսումնասիրել Հայաստանում  սննդի անվտանգության ժամանակակից  լաբարատորիայի ստեղծմանն ու   խոզաբուծական խոշոր համալիրի հիմնադրմանն օժանդակելու  հնարավորությունը:

Մեկնաբանություններ (1)

kamo
hargeli germanaciner mite cez hamar das chexav stefani nerdrman txur vaxjan@. verjin 15 tarum chi exel artasahmanyan nerdrman voryeve depq vor@ chverjana qcelov,baci rusastancineri ,voronq aystex artasahmanci chen ayl ter en

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter