
Ճաքը թույլ տեղ է փնտրում, ճառագայթը` ճաք
Ալեքսանդր Վարպետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է տարածել.
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ
հայրենիքից մեկ տասնամյակ ի վեր մեր վտարումն ու հետապնդումները, բացի ազգամշակութային և ոգե-գաղափարական գործունեությունից, ամիջանականորեն առնչվում են հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության հետ, որի մեր քննախուզությունը ակնհայտորեն դիպուկ էր: Թեկուզ այն 1 տարի է` թաղված է, այսուհանդերձ, շարունակում է մտահոգել բուն մեղավորներին ու մեղսակիցներին: Հայրենիք մուտքի արգելման պատճառներից մեկը այդ է: Մյուսը՝ ինֆորմացիոն մեկուսացումը, լավագույն լուծումը՝ իմ վերացումը, եթե ոչ այստեղ՝ ապա վստահաբար այլուր: Ուստի, մոտակա ժամանակներում ինձ հետ կատարվող նման միջադեպ երբեք բնական չհամարել:
Զի, այլևս լինելու են այլ բացահայտումներ:
Ժամանակին անգամ կիսաանկախ Հայաստանը գլխատվեց՛ այժմ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է...
Բայց տառապած այս ազգը տեսել է շատ ավելի վատը ու չի ընկճվել:
Նա արժանի է արժանապատիվ գոյության և անպատճառ կունենա:
ՃԱՔԸ ԹՈՒՅԼ ՏԵՂ Է ՓՆՏՐՈՒՄ, ՃԱՌԱԳԱՅԹԸ՝ ՃԱՔ...
Եվ մեկը կա, և մյուսը...»
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել