HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում սողանքի հետևանքով ճանապարհն ու ջրագիծը վանասվել են, վտանգ է սպառնում նաև գազատարին

Երեկ` ժամը 11.53-ին, տեղեկատվություն է ստացվել,որ Տավուշի մարզում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով վնասվել են Իջևան-Ներքին Ծաղկավան ավտոճանապարհը (դարձել է միակողմանի երթևեկելի) և գյուղը սնուցող խմելու ջրի ջրագիծը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եվ օպերատիվ խումբը: Պարզվել է,    որ սողանքի հետևանքով փլուզվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից դեպի Ներքին Ծաղկավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ և 20 մ խորությամբ հատվածը, որը թափվել է գյուղը սնուցող 120 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի վրա և վնասել 30 մ երկարությամբ հատվածը, վտանգ է սպառնում նաև ներքևում գտնվող գազատար խողովակին:

Գյուղի ջրամատակարարումը վերականգնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter